Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, որ օրերս ArmLur.am–ը գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստին միմյանց հարվածներ են հասցրել, վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել։
«Այն, ինչ հրապարակված էր, չափազանցված որակումներ էին։ Բայց այո, մենք պետք է սովորենք ավելի հանգիստ լինել, հարցերը քննարկել, ինչը մեծապես գնահատում եմ մեր նախաձեռնող նիստերին ու մեր կուսակցության շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել
- «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
- Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
- ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց