Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, և նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
«Մեր երկխոսությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, մենք սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա», - ընդգծել էր Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին