Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար ասեմ, որ նրանք ասացին, որ դա չի նշանակում, որ իրենք «արգելափակում ենք որոշումները, որտեղ կոնսենսուս է պահանջվում»: Ուստի Կազմակերպությունն աշխատում և գործում է»,-ասուլիսում հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև նշեց, որ դեռևս 2022 թվականի աշնանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զսպող դեր խաղալու համար։
«Բայց մեր հայ ընկերները վերջին պահին հրաժարվեցին՝ ասելով, որ իրենց համար դժվար է համաձայնել՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ հայ-ադրբեջանական սահմանին եռօրյա բախումներ էին, ՀԱՊԿ-ը չմիջամտեց և չպաշտպանեց իր դաշնակցի տարածքը»,- ասել է Լավրովը և շարունակել
«Նախագահ Պուտինը բազմիցս է վերադարձել այս թեմային. սահմանագծված սահման չի եղել, ավելին, երբևէ սահմանազատում չի եղել, և երկու-երեք կիլոմետր մի կողմիվ, մյուս ողմից... Այո, այն ժամանակ էլ նման փոխհրաձգություններ եղել են, բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը, որը շատ արդյունավետ կլիներ, նույնպես Հայաստանի ինքնիշխան որոշումն էր»,- ասաց նա։
«Միևնույն ժամանակ այնտեղ հրավիրված էր Եվրոպական միության առաքելություն՝ 2 ամսով։ Հետո հայկական կողմը միակողմանիորեն, առանց ադրբեջանցիների հետ խորհրդակցելու, ժամանակավոր համաձայնությունը դարձրին, ըստ էության, մշտական։ Հետո առաքելությանը միացավ Կանադան։ Սա արդեն ՆԱՏՕ-ի ներկայության տարր է: Եվ, ըստ մեր տեղեկությունների, այդ մարդիկ մեծ մասամբ ներգրավված են այնպիսի հարցերում, որոնք հետաքրքրում են ոչ այնքան Հայաստանին, որքան արևմտյան տարբեր դաշինքներին»,- նշել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին