Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։
«Բարեբախտաբար մահվան դեպքեր չեն եղել։ Նույն ցուցանիշն է գրանցվել 2022 և 2023 թվականներին»,-ասաց Դանիելյանը։
Անցնող մեկ տարվա ընացքում, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, գրանցվել է 104 դիմում-բողոք, որից 61-ի դեպքում գործողություններ են իրականացրել, իսկ մյուսների մասով տրվալ են պարզաբանումներ։
Թեժ գծով ստացվել է 240 դեպքի մասին, որից 190-ին ընթացք է տրվել։
«Մարդիկ սկսել են ավելի ծատ դիմել տեսչական մարմնին, ինչը նշանակում է, որ վստահությունը մարմնի նկատմամբ մեծացել է»,-ասաց նա։
Անդրադառնալով տարեվերջին աղմուկ հանած սպանդանոցների թեմային՝ ՍԱՏՄ ղեկավարն ասց, այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում, ինչը մեր վերահսկողական միջոցառումների հետևանք է։
«Վերահսկողությունը լինելու է հետևողական»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին