Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպաակա ուժերի» (YPG) կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ սա դեկտեմբերի 8-ից Բաշար ալ-Ասադի՝ կառավարության հեռանալուց հետո Սիրիայի նորաստեղծ կառավարության անդամների առաջին այցն է Թուրքիա:
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
- Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
- Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
- Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
- Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
- Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում