
Միասին կանցնենք կատարողական արվեստի գաղտնիքների բացահայտման մի հետաքրքիր ճանապարհ. Նարեկ Հախնազարյան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի շրջափուլը: Քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 1-ից մարտի 3-ը անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը վարպետության դասերով հանդես կգա Երևանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում:
Վարպետության դասերը կավարտվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ գալահամերգային ծրագրով, որի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ ելույթ կունենան մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն թավջութակահարները:
«Մենք միասին կանցնենք կատարողական արվեստի գաղտնիքների բացահայտման մի հետաքրքիր ճանապարհ, որի ավարտին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգանք եզրափակիչ գալահամերգային ծրագրով։
Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը շատ շուտով»,- ասում է Նարեկ Հախնազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան