Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։ NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքով, Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով։
«Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Բայց այլոց փորձից ելնելով հասկանում ենք, որ Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով և բացառապես ամերիկյան կանոններով։ Դա ավելի շատ այդ ընկերությունն «ընդդեմ» է։ Իսկ թե ում դեմ է, նույնպես պարզ է։ Եվս մեկ «նվեր» հեռացող Բայդենի վարչակազմից»,-ասել է Սլուցկին։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
- Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
- Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին