
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, որ տարվա վերջում լինում է իրավիճակ, երբ ասում են՝ պետպատվերը վերջացել է։
Նա նշեց, որ առողջապահությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում իրականացնում է բուժսպասարկումը։
«Օֆերտային տրամաբանությունը նրանում է, որ ոչ թե ամեն բժշկական կենտրոն ունի պայմանագրային գումար և սահմանափակ ծառայությունների շրջանակ, մենք ունենք ամեն ծրագրի տարեկան և եռամսյակային, ամսական ընդհանուր չափեր, թե ինչքան կարող ենք ծառայություններ մատուցել։
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ՝ ասելով, որ ամեն ինչ պետք է լիներ սահմանափակ։ Որևէ բան անսահամանփակ չի լինում»,- ասաց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
- ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումն իրականացվում է պետպատվերի շրջանակում. ԱՆ
- «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան