Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք անխոնջ հենք է և ևս մեկ անգամ հաստատում է մեր գործընկերային հարաբերությունները։ Մեր գործընկերությունն ընդլայնվում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ կապերի, տնտեսական զարգացման , անվտնագության, արդարադատության և այլ»,- այս մասին Վաշինգտոնում ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
«Մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի հիման վրա և վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Մեր հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունեն բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև շեշտեց, որ գնահատում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասով։
«Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։ Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն խթանելու գործում։ Կարծում ենք՝ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից։ Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ ընդհանուր նպատակին հասնելու և խաղաղության կերտման համար»,- իր խոսքում ընդգծեց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
- Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին