Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին։
«Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին։ Հասկացանք ինվերսիա, բայց այս տեսակի․․․»,- գրել է նա։
Սուրենյանը հայտնել է, որ վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
«Զգացողական ցուրտը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»,- նշել է Գագիկ Սուրենյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
- Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին