ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։
«Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, կապված է պարտավորությունների հետ։ Եվ ես վստահ եմ, ինչպես նաև իմ ծրագրում է՝ տարվա առաջին կեսին այցելել Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ պետք է անենք նախապես կամ ինչի մասին է անհրաժեշտ փոխանակել տեղեկատվություն», - «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին