Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ այս պահին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
«Հանձնաժողովը մեզ հնարավորություն է տալու մեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար՝ տնտեսական, անվտանգության, պաշտպանության , ժողովրդավարության, արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների։ Այս ուղղութուններից յուրաքանչյուրը լինելու է մեր հարաբերությունների առանցքում։ Այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններով արդեն համագործակցություն եղել է, մասնավորապես՝ տնտեսական։ Համագործակցությունը տնտեսությունների միջև արձանագրվել է էներգետիկայի ոլորտում։ Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ հանձնառություններ՝ չտարածման մասով։ Մասնավորապես, ատոմային անվտանգության տիրույթում նոր հարթակներ ստեղծելու երկու երկրների համագործակցության համար՝ և՛ միջուկային էներգիայի, և՛ գիտության, և՛ տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասաց Բլինքենը։
Նա նաև ընդգծեց, որ համագործակցելու են անվտանգության ոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին