«Ժողովուրդ». Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։ Հերոսից մինչև մեղադրյալ այս էպոպեան սկսվեց նախ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից։ Վերջինս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ ազգային հերոսի կոչում էր ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։ Հերոսացումից ընդամենը 2 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Փիլոյանը կալանավորվեց՝ կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
«Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում շնորհեց 44-օրյա պատերազմի մասնակցության սխրանքների համար: Հիմա նույն Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար:
Ինչո՞ւ այսքան տարի հետո նոր նրան մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ է պարզվել:
Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան:
Ի՞նչ սխրանքներ է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի կոչմանն արժանի:
Արդյոք հերոսի կոչումը հետ կկանչվի՞»:
Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրությամբ հայցվող քրեական գործին վերաբերող հարցերի հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին