Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երեկ լսեցի, որ Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Բայց սա, կրկին, երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- ասել է Լավրովը։
«Գլխավորն այն չէ, թե ինչ է նա ստորագրել, ոչ էլ թե ինչպես է դա կոչվում, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ Մենք էլ օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արևմտյան երկրների հետ մի շարք պայմանագրերում, սակայն այդ համաձայնագրերը, ռազմավարական գործընկերություն հռչակելով, երբեք չեն պահանջել այս կամ այն մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
- Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
- Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին