Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Եղանակի մոնիտորինգի(AccuWeather) ծառայությունը։
«AccuWeather-ը թարմացրել և ավելացրել է ընդհանուր վնասի և տնտեսական կորուստների իր նախնական գնահատականը մինչև 250-275 միլիարդ դոլար՝ Հարավային Կալիֆորնիայում արագընթաց, քամուց առաջացած հրդեհների պատճառով», - ասվում է զեկույցում:
Հունվարի 7-ին Լոս Անջելեսի արվարձանում սկսվել են սաստիկ անտառային հրդեհներ, որոնցից առաջինը տուժել է Խաղաղ օվկիանոսի Պալիսադեսի ափամերձ շրջանը: Հետո բռնկվեցին ևս մի քանի հրդեհներ։ Իրավիճակը սրում են ուժեղ քամիները, որոնք նպաստում են հրդեհի տարածմանը։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են նաև հրշեջ հիդրանտներում ջրի պակասի պատճառով:
Մոտ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հազարավոր շենքեր են այրվել։ Հոլիվուդյան շատ հայտնիներ կորցրել են իրենց տները՝ դերասաններ Մել Գիբսոնը և Էնթոնի Հոփքինսը, երգչուհի Փերիս Հիլթոնը և այլք։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ աղետ է հայտարարել և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել նահանգին։
Հարակից հրապարակումներ`
- Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
- Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին