Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունից և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
Մինչ այդ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ երեքշաբթի օրը Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։ 2024 թվականի հունիսին, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումից հետո, երկու երկրների կառավարությունները համատեղ հայտարարություն ընդունեցին երկկողմ ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մտադրության մասին։
«Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար, իհարկե, շատ կարևոր են ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր փոխգործակցության ասպեկտները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։
Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար։
Ահա թե ինչից ենք մենք ելնում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև փաստաթղթի ստորագրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին