Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային: Դա՞ է եղել Վաշինգտոնում ստորագրության պայմանը և դրա՞ համար է, որ ըստ էության մինչեւ այսօր առավոտյան պաշտոնապես չէր հայտարարվում, որ լինելու է ստորագրություն:
Ինչու՞ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգտոնում ստորագրության արարողությանը, ընդ որում՝ առաջինն այդ մասին փաստորեն հայտնում Էնթոնի Բլինքենը:
Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:
Այստեղ բուն խնդիրն անշուշտ միանալը չէ: Այդ որոշումը բնականաբար անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որևէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է:
Բայց էականն այն է, որ Հայաստանի հանրությունը փաստացի այդ թեմայով չի ստանում պատշաճ տեղեկատվություն և Հայաստանի որոշման մասին առաջինը լսում է այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայից, եւ էական չէ, թե որն է այդ այլ երկիրը: Եվ էական չէ արդեն, որ նրանից հետո Հայաստանի արտգործնախարարն է մեկ րոպե անց կրկնում նույնը»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
- Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
- Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին