«Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ ԱԺ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վեճի են բռնվել, նույնիսկ քաշքշուկ է եղել: Ճիշտ է, քպական որոշ պատգամավորներ ու պաշտոնյաներ շտապեցին հայտարարել, թե իբր քաշքշուկ չի եղել, «գուցե երկու գործընկեր ուղղակի խոսել են», իրականում «Փաստի» տեղեկություններով, այս պատմությունը խոր արմատներ ունի:
Ընդ որում, Հայկ Սարգսյանի կոնֆլիկտը ոչ միայն Տավուշի մարզպետի, այլև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ է, որն, ի դեպ, նշյալ քաշքշուկի թեման «արագի մեջ» հերքողներից մեկն էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար: Այդ նպատակի համար նա պարբերաբար «դրոններով», տեսչական մարմինների ուղեկցությամբ, նաև ինքնագլուխ այցելում է անտառներ, հատկապես Տավուշի մարզ ու հատկապես օրինական հատատեղեր: Ասում են, սակայն, գրեթե չի եղել դեպք, որ օրինական հատման փաստաթուղթ չներկայացնեն: Արդյունքում օրինական հատատեղերում կատարված պլանային հատումները երբեմն ներկայացվել են որպես «անտառը կոտորելու» դեպքեր, այսինքն՝ Տավուշի մարզպետի ու ՇՄ նախարարի վրա «բոչկա գլորելու» առիթ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին