Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն Մարուքյանը։
«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։
Սակայն հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում, իսկ պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, այստեղ ակնհայտ սուտ կա։ Կամ խաբում են Եվրամիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կամ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու։
Այս մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անկեղծ ասեն, որ ԵՄ անդամակցության գործընթացը առաջին հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է, առանց դրա այն անգամ չի կարող սկսվել։ Պատասխանատվություն վերցնեն երկրի էներգետիկ համակարգի, տնտեսության փլուզման համար և շարժվեն «առաջ», որ բոլորն իմանան, թե ում ու ինչ հարցով են «պարտական»:
Իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ միջազգային որևէ գործընկերոջ աջակցություն ստանալ՝ ոչ արևմուտքում, ոչ հարավում և ոչ էլ հյուսիսում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
- Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
- Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին