Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն
Այսօր Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը։
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով: Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին