ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է պաշտպանության պետական պատվեր կատարելիս առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ջերմային օբյեկտների վերանորոգման պետական պաշտպանական պատվերը կատարելիս պետական պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ЦЖКУ՝ Բալթյան նավատորմի օբյեկտներում ընդհանուր առմամբ ավելի քան 215 միլիոն ռուբլիի աշխատանքներ կատարելու համար։ Որպես ենթակապալառու այդ աշխատանքների կատարմանը ներգրավվել է Համբարձումյանը․ նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է՝ 2022 թվականին Արմեն Համբարձումյանը նշված պետական պայմանագրերն իրացնելիս կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի կեղծման միջոցով կատարել է բյուջետային միջոցների բազմամիլիոնանոց հափշտակություն: Պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարի համար միջանկյալ միջոցներ են ձեռնարկվել ՝ Համբարձումյանի գույքի արգելանքի տեսքով։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին