Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ դիմելով քաղաքացիներին։
«Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի։ Առաջին տեսակն այն մարդիկ են, ովքեր համարում է, որ իրենց հետ երբեք ընդհանրապես ոչինչ չի լինի, մյուսն այն մարդիկ են, որոնց հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով կամ գրում են «Hi» ու այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իր հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են։ Մարդը միանգամից հեռախոսից ամեն ինչ ջնջում է, գաղտնաբառերը փոխում է, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Viber -ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում, համարում է՝ բանկային քարտից ամեն ինչ տարել են։
Իրականում հանգիստ ապրեք: Կան հարձակվելու տենց ձևեր, օրինակ՝ Pegasus հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ով զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ հասարակ քաղաքացիներին: Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,-հրապարակված տեսանյութում ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
- WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
- Զանգվածային գողանում են Viber հաշիվներ. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
- Մոտենում է «սև ուրբաթը», հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին