Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին պահանջ է հնչում նաև Ադրբեջանից, նաև նոր Սահմանադրության նախաբանը, որտեղ կա Արցախի մասին հղում, հանելու մասին քննարկում եղե՞լ է, Ս. Գալյանն ասաց. «Մենք ուզում ենք ունենալ ընդամենն ավելի լավ Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրություն, որը պետք է լուծի «անվտանգային խնդիր», որը չկա այս պահի դրությամբ։
Մեր գործողությունը, մեր ցանկությունը, որ պետք է ունենալ նոր Սահմաանդրություն, հրատապություն չի ենթադրում, պայմանավորված չէ ձեր ասածով։
Հարցն էլ՝ նախաբանը մնալու է, թե ոչ, հստակ որոշում չկա տեքստի մասով։ Հասարակությունն է որոշելու վերջնարդյունքում՝ կամ քվեարկելու է կողմ Սահմանադրության նոր տեքստին, կամ դեմ։ Ոչ մի խնդիր, ինտրինգ պետք չէ այս ամենում փնտրել»
Խոսելով նախարարության ծրագրերի մասին, նա ասաց, որ նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ ունենալը միայն չի կապում նոր շենքային պայմաններ ունենալու հետ. «Մեր թիրախային խնդիրը պետք է լինի կատարելագործել քրեակատարողական ծառայողների մասնագիտական կարողությունները, ունենալ նոր իմիջ ունեցող քրեակատարողական ծառայողներ, որոնց համար հասկանալի, ընկալելի կլինի այն նպատակը, որի համար իրենք կոչված են ծառայության»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին