ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչած (տեսահոլովակը քոմենտների բաժնում) կոսմետոլոգիական ծառայությունների վերահսկողության և դրան հարակից հարցերի վերաբերյալ ներկայացնում եմ պարզաբանում.
Կապել կոսմետոլոգիական գործունեության վերահսկողությունը նրա հետ, որ 2025թ.-ից այլևս «անժամկետ» լիցենզիաները փոխվում են ժամկետայինի՝ « հինգ տարի» ժամկետով, ընդամենը բառախաղ է, բացատրեմ, նախ լիցենզիայի փոփոխվող պահանջներն ու պայմանները կազմակերպություններն առանց դրա էլ պարտավոր են կատարել, իսկ դրա հսկողությունը իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը: Ի հավելում դրան արձանագրենք, որ լիցոնզիան ընդանենը միջավայրի մինիմալ պահանջ/պայմաննրն է պարտադրում, որը որոկյալ մասնագիտական աշխատանքի նախասկիզբն է:
Լրագրողի հարցը տեղին էր, այո , Երևանում և այլ տարծքներում բազմաթիվ «կոսմետալոգիա» կոչվող կենտրոններում առանց լիցենզիայի իրականացնում են ներարկումներ, ներմաշկային միջամտություններ, կիրառում են սարքեր, որոնց ազդեցությունը, աշխատանքի որակավորումը ՀՀ-ում բացակայում է:
Հենց չլիցենզավորված ներարկումներ իրականացնողների հետ պայքարի հարցին պետք է պատասխանի լիազոր մարմինը և մտահոգվի հեպատիտ B, C, ՄԻԱՎ-ի անկառավարելի տարածվածության ռիսկի համար, սակայն այդ մասով պատասխան չհնչեց, շրջանցվեց իրական խնդիրը:
Հայտնում են, որ «խստացվել են լիցենզիայի պահանջները», կրկնում եմ, լիցենզիան ընդամենը միջավայրի ձևավորման խնդիրն է լուծում, մինչև հիմա հստակեցված չէ ամբողջական, թե որ՞ կոսմետոլոգիական միջամտություննեը, պրոցեդուրաներն են բուժական կոսմետոլոգիա համարվում՝ որը էսթետիկ:
Եվ առհասարակ, խնդիրը նրանումն է, որ որպես լիազոր մարմին, ՀՀ առողջապահության նախարարություն՝ ինչպե՞ս եք պայքարելու չլիցենզավորված կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնողների դեմ:
Ինչ վերաբերվում է լիցենզիաների կասեցնելուն, ապա այն օրենքով սահմանված նորմ է և կիրառվում է անհիշելի ժամանակներից: Հավելեմ, որ դա դադարեցում չէ, այլ կասեցում, որը կարող տևել օրինակ՝ 1 կամ 2 ամիս:Սա այն գործիքը չէ, որ կարգավորի ոլորտը:
Շատ հմտորեն շրջանցվեց «չգրանցված դեղերի» կիրառումը կոսմետալոգիայում հարցը: Այն որ չգրանցված դեղերը ամենուրեք են օգտագործվում կոսմետալոգիայում և ավելին ասեմ՝ դրանք փիառի կոմպոնենտ են հանդիսանում, դա անհերքելի է: Բայց այս խնդիրը ո՞նց կարող է մտահոգել մի թիմի, որանք հիմնահատակ խառնել են դեղերի շուկան՝ հանուն սեփական բիզնեսների բարգավաճման:
Շատ լավ հարց հնչեց ՝ կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնող անձնակազմը պետք է ունենա՞ բժշկական կրթություն, պարտադիր է այդ կրթությունը:
Այո, պարտադիր է բուժական կոսմետոլոգիայի համար, սակայն նորից եմ կրկնում՝ ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն:
Առաջարկ.
Ցանկանու՞մ եք իրականում կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզանից, կատարեք ինքնամոնիտորինգ, ասել կուզեմ անկեղծորեն արձանագրեք դուք՝ ձեր թիմի անդամները, ու՞մ մոտ եք գնում կոսմետիկ ներարկումների, այդ անձիք բժշկական կրթությաուն ունե՞ն:
Ինքնամոնիտորինգի արդյունքները ներկայացրեք ձեր ղեկավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին։
Բոլորդ կհասկանաք, որ անհույս է, ոչինչի փոխվի....
Հ.Գ. Հասկանալի է, որ ըստ էության ոչինչ չի փոխվելու: Բայց գոնե ուշադիր եղեք ձեր գերատեսչությունից դուրս եկող գրավոր պատասխանների նկատմամբ և մազահեռացումը՝ էպիլացիան մի ներկայացրեք որպես բժշկական միջամտություն և որ պատադիր պետք է բժշկական կրթությամբ անձը այն իրականացնի:
Գոնե գոյություն ունեցող սակավ իրավական ակտերի ամրագրածը մի՛ հերքեք:
Ես եմ ամանչում...»։
Հարակից հրապարակումներ`
- Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
- Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին