Փարաքարի հրաժարական տված ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն է
Փարաքարի խոշորացված համայնքում նախնական ընտրությունների արդյունքներով՝ 594 ձայնով ընտրվել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Նախնական քվեարկությունը մեկնարկել էր հունվարի 11-ից։ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին մասնակցել են Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար է նշանակվում։
Փարաքար խոշորացված համայնքում նախնական քվեարկությունը տեղի կունենա հունվարի 11-13-ը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ կգլխավորի արտահերթ ընտրություններում համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը 2024-ի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
- Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
- Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
- «Ժողովուրդ». Փարաքարում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինե՞ն
- «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
- Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
- Աղմկահարույց սպանությունից հետո Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին