«Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել
«Փաստ» թերթը գրում է.
«Թեև Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը պետք է նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն պարզվում է, որ իշխանությունը «չի նկատել» օրենքում առկա մի կարևոր հանգամանք։
Բանն այն է, որ մեկ ամիս առաջ ՏԻՄ օրենքում արագորեն կատարված փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա միայն այդ դեպքում նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Բայց, ի տարբերություն Գյումրիի, որտեղ բոլորը հրաժարական տվեցին, Փարաքար համայնքն ունի ղեկավարի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, որն արդեն երկար ժամանակ է՝ կատարում է համայնքի ղեկավարի պարտականությունները։
Փաստորեն, ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել, և գնում է ակնհայտ ապօրինության՝ հիմք ստեղծելով ամրապնդելու վարչական ռեսուրսի կիրառման համակարգը ընտրություններից առաջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին