Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) դեմ դատական գործընթացներում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ուեսթը ենթադրում է, որ իրեն կարող են դատարան կանչել որպես վկա, քանի որ երկար տարիներ ընկերություն է արել Փի Դիդիի հետ: Նրանք դադարել են շփվել 2019 թվականին, երբ Ուեսթը հանրության առաջ հայտնվել էր «White Lives Matter» գրությամբ շապիկով։
Daily Mail-ին ինսայդերը պատմել է, որ ռեփերը նաև ավելի շատ ժամանակ է անցկացնում արտերկրում՝ իր դեմ ուղղված մի շարք մեղադրանքների պատճառով, ներառյալ անօրինական աշխատանքից ազատելը և սեռական ոտնձգությունները։
Գազետա.ռու-ն գրում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիշոտան ռեփերին մեղադրել է Դիդիի հետ միասին իրեն թմրանյութեր «ներարկելու» և բռնաբարելու մեջ։ Պիշոտան հայցի մեջ նշել է Ուեսթի կնոջը՝ Բիանկա Ցենսորիին, որպես սեքս երեկույթների կազմակերպիչ և «օրգիայի համակարգող»։
Հիշեցնենք, որ Փի Դիդին մեղադրվում է սեռական թրաֆիքինգի, բռնաբարության, ոտնձգությունների, կաշառակերության և մի շարք այլ հանցանքների համար։
Հարակից հրապարակումներ`
- Իմ որդին հրեշ չէ. Փի Դիդիի մայրը՝ որդու շուրջ սկանդալի մասին
- Հոլիվուդյան սկանդալ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ ու ներկայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին