Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:
«Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության»,- նշված է Արցախյան մի խումբ կազմակերպությունների հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
- ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
- Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
- Օկամպոն Գարեգին Երկրորդին ներկայացրել է Արցախում էթնիկ զտումների բարձրաձայնման, գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության արդյունքները
- Սիրանուշ Սահակյան. Խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ մեխանիզմ ի վիճակի չի եղել մուտք գործել ու տեսակցել Բաքվում գտնվող հայ գերիներին
- Անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին. ԱԺ հայտարարության նախագիծը
- ՔՊ պատգամավորները տապալեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ-ի ուղերձի ընդունումը
- Գերիների հարցով գնացել եմ Կաթողիկոսի մոտ, առաջարկ արել. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին