«Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարնելով Ռոբերտ Ղուկասյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործն այս տարի ստանձնել է Գրիգոր Փարսյանը՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը։ Բանն այն է, որ Գրիգոր Փարսյանը կամ, ինչպես Կապանում հայտնի է՝ Գրիշիկը, համարվում է քաղաքում հարց լուծող տղա՝ գողական։
«Բոլոր ռազբորկեքն ինքն է տանում, բոլորն իրեն են աբրաշատ լինում»,- ասաց մեր աղբյուրը՝ պատմելով, որ համայնքում միանշանակ չի ընդունվել, որ Հայ առաքելական եկեղեցին այդ սուրբ կարգավիճակը շնորհել է գողականի։ Ի դեպ, նախորդ տարիներին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել եկեղեցու խաչքավորը, այս տարի մերժել է առաջարկը, հավանաբար՝ քաղաքական տարաձայնությունները Փարսյանի հետ այնքան են խորացել, որ կալավանցին չի ցանկանում նրա հետ հաճախ առերեսվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին