Զորակոչվո՞ւմ են պարտադիր զինծառայության լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող քաղաքացիները. ՊՆ պարզաբանումը
Անցած տարվա դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, մասնավորապես խոսեց սպաների լեղապարկի վիրահատությունների մասին և նշեց. «Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիրներ, և հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են արագ և առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում՝ սպաները, ովքեր ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության պատճառով հաճախ ընդհատել ծառայությունը, որովհետև ծառայության համար համարվում են ոչ պիտանի, եթե դիմեն համապատասխան հանձնաժողովին իրենց առողջությունը վերագնահատելու համար։ Առաջարկում ենք, որ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայություն ընձեռի»։
Պապիկյանի այս հայտարարությունը հարցեր էր առաջացրել լյարդի ու լեղապարկի խնդիր ունեցող ու զորակոչային տարիքում գտնվող քաղաքացիների ու նրանց ծնողների շրջանում։
Նրանց համար անհասկանլի էր, արդյոք Պապիկյանի առաջարկած փոփոխությունը վերաբերում է միա՞յն պայմանագրային զինծառայողներին, սպաներին, թե՞ նաև ժամկետային պարտադիր զինծառայության ենթակա քաղաքացիներին։
Panorama.am-ը գրավոր հարցում ուղղեց պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, որևէ փոփոխություն կատարվե՞լ է առողջական նման խնդիր ունեցող ժամկետային պարտադիր ծառայության ենթակա քաղաքացու զորակոչի վերաբերյալ։ Զինծառայության ենթակա՞ են այն քաղաքացիները, որոնց լեղապարկը վիրահատությամբ հեռացրած է։
ՊՆ-ից մասնավորապես հայտնեցին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն զորակոչիկները, ում լեղապարկը բնածին բացակայում է կամ հեռացված է, երբ առկա է լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում, համաձան ՀՀ կառավարության 2018-ի ապրիլի 12-ի N404-որոշման հավելված 1-ով սահմանված հիվանդությունների ցանկի 34-րդ հոդվածի «բ» կետի՝ ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ստանում են տարկետում պարտադիր զինծառայության զորակոչից 3 տարի ժամանակով։
Մանրամասները՝ ՊՆ-ի տրամադրած պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին