«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև հունվարի 10-ին՝ ուրբաթ օրը կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել:
«Ժողովուրդ»-ին պատմեցին, որ անհետ կորած զինվորների ծնողները շատ վրդովված են եղել ու խստորեն պահանջել են, որ իրենց որդիների ճակատագրի մասին հստակ տեղեկություններ վերջապես տրամադրեն: Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին ոգևորված ու բարձր տոնայնությամբ պատասխանել է ծնողներին, պահանջել՝ նախ իր հետ «այդպես» չխոսեն, ինչն իրավիճակն ավելի է լարել. հնչած բղավոցները միջանցքում են անգամ լսելի եղել: Հետո, սակայն, Անդրանիկ Քոչարյանը տեղի է տվել ծնողների ճնշումներին, հանդարտվել է ու խոստացել է ևս մեկ հանդիպում կազմակերպել ԱԺ-ում և հստակ պատասխաններ տալ ծնողներին:
Հիշեցնենք, որ տարեվերջին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բայց այդ օրը Քոչարյանը չընդունեց ծնողներին։ Ավելի ուշ նրանց ընդունել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով հանդիպում կազմակերպել: Հանդիպումը կազմակերպվեց, բայց անհետ կորած զինծառայողների հարազատները իրենց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ հանդիպման կողմերից: Սակայն Անդրանիկ Քոչարյանն ի սկզբանե հրաժարվել էր մեզ հետ զրուցելուց, իսկ ծնողները չցանկացան իրենց անուններով հանդես գալ՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կվնասեն իրենց երեխաներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին