Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։
Գրանցման դասական հնարավորությունից զատ պարտապան և պահանջատեր Ֆիզիկական անձինք կարող են իրենց բջջային հեռախոսներից և համակարգիչներից գրանցվել, մուտք գործել «Անձնական գրասենյակի» իրենց օգտահաշիվ դեմքի նույնականացման Face-ID համակարգով կամ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Գրանցվելով հարթակում՝ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, գույքի, տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքներին, նույն հարթակից կատարել առցանց վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով ինչպես իրենց, այնպես էլ այլ անձանց պարտավորությունների համար, ստանալ ծանուցումներ գրանցվելիս իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստով»,-հայտնում են արդարադատության նախարարությունից։