Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞ Ուկրաինայի նախագահը ստիպված խոստովանում է, որ Ղրիմը և Դոնբասը վերադարձնելու ուժ չունեն։
Հանուն արդարության, ես համարում եմ, որ Ռուսաստանն էլ չի հաղթել, ինչքան էլ գետնի վրա ռազմական հաջողություններ ունենա, որովհետև իր ռազմավարական շահը Ուկրաինայի վրա ռուսական ազդեցության հաստատումն էր և հետսովետական տարածաշրջանում սլավոնական երկրների համախմբումն իր շուրջ։
Ի դեպ, սա ավելի հաջող կլիներ, եթե ագահությունը չստիպեր եվրասիականության տեսությունը կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ որպես գեոպոլիտիկ ռազմավարություն»։