
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը պահանջում է շատ ավելի քիչ ջանքեր, սակայն զգալի օգուտներ կտա՝ այն է վերջ տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող թշնամանքը»,-ասվում է WSJ-ում հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակը գրում է. «Երկու պատմական թշնամիները անցած մեկ տարվա ընթացքում հանգիստ բանակցություններ են վարել և գտնվում են բեկման եզրին: Այս հակամարտության լուծումը, որը հանգեցրել է երկու պատերազմների և միայն 2023 թվականին ավելի քան 100,000 հայերի Լեռնային Ղարաբաղից տեղահանել, կարգավորել հնարավոր է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, վերջին էստաֆետն է, որը միայն Վաշինգտոնը կարող է ապահովել»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին