Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել ընկերությունն ունի՞ լիցենզիա տրանսպորտի տոմս վաճառելու համար։
«Մենք մեր խմբակցությունով էլ ենք դիմել ԿԲ-ին։ Հիմա հարցնում եմ, պե՞տք է նման լիցենզիա, թե՞ ոչ։ Մենք գիտենք, որ պետք է։ Մեր ժամանակ միայն քաղաքապետարանն էր տոմս վաճառում»,-ասաց Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ մինչ օրս ԿԲ-ից պատասխան չեն ստացել։
«Կասկածներ ունենք, չենք պնդում, որ ԹելՍել ընկերությունը, չունենալով լիցենզիա, վաճառում է տոմսեր։ Հարց, ո՞վ պետք է դրան հետևի, ի՞նչ պատիժ է սահմանված դրա համար։ Վերջում կարող է պարզվի, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է։ Այդ դեպքում պետք է լինի պատիժ»,-ասաց Մարությանը։
Նախկին քաղաքապետն ասաց, սա ոչ քաղաքական կամ այլ պայքար է, սոցիալական է, ընդդեմ ուղեվարձի թանկացման։
«Որպեսզի շատ հարցեր սխալ չգնան, իհարկե իշխանափոխություն լինի,բայց մենք բազմիցս նշել ենք, որ դրանք պետք է լինեն ընտրությունների միջոցով, այդ երկրում գոնե մեկ անգամ իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների միջոցով»,-ասաց Մարությանը։
Նա նշեց՝ քաղաքացիներից պետք է լսի, թե ինչ եղանակով պետք է պայքարեն ուղեվարձի թանկացման դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
- Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած