Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների բազա ունենանք, որի հիման վրա կարելի է տոմսի միջինացված գին հաշվել»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը։
Նրա համոզմամբ, տոմսային միասնական համակարգը պետք է առնվազն վեց ամիս, մեկ տարի գործի, սև գումարները վերանան, տեսնենք՝ ինչ կա, այս ամբողջը պետք է անալիզ արվի։
«Բացարձակ որևէ հաշվարկ չկա այս թանկացման տակ դրած, քանի որ ելակետային տվյալներ չունեն, եթե դրանք չկան, ապա չենք կարող որևէ հաշվարկ անել»,-ասաց Մարությանը` ընդգծելով, որ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, որ իշխանության եկավ սոցիալական անարդարության դեմ պայքարի ջատագով, պետք է տեսակետ ու կարծիք հայտնի այս թանկացման վերաբերյալ։
Նախկին քաղաքապետն ասաց՝ տրանսպորտը բիզնես չէ, նորմալ տրանսպորտ ապահովելը պետության պարտականությունն է։
«Քաղաքային իշխաությունը պետք է թողի տոմսի գինը 100 դրամ, անցնի տոմսային միասնական համակարգի, ապա հաշվետվություն ներկայացնի, թե ինչքան գումար է հավաքվել, ինչպես է ծախսվել, համոզված եմ, որ այս իշխանությունն արդյունավետ ծախս անել չի կարող»,-ասաց Մարությանը։