Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա՝ նրա մոտ ուղեղի ցնցում և քթի կոտրվածք է արձանագրվել։ Լուրը հայտնում է «Newsgeorgia.ge»-ն։
Ականատեսները պնդում են, որ հարձակմանը մասնակցել է խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանքի ժողովրդի իշխանություն» հակաարևմտյան կուսակցության անդամ Դմիտրի Սամխարաձեն, իշխող կուսակցությունից Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Գեորգի Մանվելիձեն և այլ անձինք:
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ հարձակում, սակայն չի մեկնաբանել միջադեպին պատգամավորների մասնակցության հարցը։
Լրատվամիջոցները նշել են, որ պարեկային ծառայությունը դեպքի վայր է ժամանել միայն 40 րոպե անց՝ շտապօգնությունից շատ ավելի ուշ։ Ոստիկանության հանգիստ պահվածքը ֆիքսվել է տեսանյութով։ Այդ պահին հյուրանոցի աշխատակիցներն արդեն սկսել էին մաքրման աշխատանքները, հետքերը հեռացնելը, իսկ դրանից հետո այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, շրջափակվել էր ժապավենով։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ քաղաքագետ
- Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
- Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Ստեփան Դանիելյան