Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝ ապստամբության մեղադրանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
«Ձերբակալել են նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝ ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով»,- գրել է գործակալությունը։
Մեքենաների շարասյունը, որոնցից մեկում, ենթադրաբար, գտնվում էր նա, դուրս է եկել նստավայրից և ուղղություն վերցրել դեպի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչություն։
Ինքը՝ նախագահը, իր կալանավորումն անվանել է «կամավոր ներկայանալ» հարցաքննության՝ «արյունահեղությունից» խուսափելու համար և հրաժարվել է ընդունել հետաքննության օրինականությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին