Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը։
«Մհեր Սահակյանն այդ օրը պետք է գար Երևան, կարևոր հանդիպում կար։ Կապն ընդհատվել է նրա հետ ու Մհեր Սահակյանից այլևս լուր չենք ունեցել»,- նշեց Դանիելյանը։
«Մհեր Սահակյանը լավ ընկեր էր, հայրենասեր տղա էր, պատերազմների միջով անցած։ Նա իր մտքով, երազներով հայրենիքի հետ էր, սիրում էր հայրենիքը, հավատարիմ էր իր կուսակցությանը։ Արցախյան պատերազմի մասնակից, հրաշալի մարդ, այն քիչ մարդկանցից էր, որ հազարավոր մարդկանց ձեռք էր մեկնում, օգնության հասնում, դրա մասին ոչ մի անգամ չէր բարձրաձայնում։ Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ։
Բացառիկ տեսակ էր Մհերը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
- Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
- Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
- Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված