Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
Քաղաքագետ Սուրեն սուրենյանցը նշում է.
«Հայ- ամերիկյան հարաբերությունների զարգացումը կարևոր է, նման փաստաթուղթը նույնիսկ ուշացած է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ, օրինակ, Վրաստանը Վաշինգտոնի հետ նման փաստաթուղթ ստորագրել է դեռ 2009-ին:
Խնդիրը ոչ թե համագործակցությունն է, այլ, ինչպես նշել է իմ ընկեր Կարպիս Փաշոյանը, այդ համագործակցության խիստ չափազանցված, գերագնահատված մեկնաբանությունը ներհայկական միջավայրում։
Խնդիրը ոչ թե փաստաթղթի բովանդակությունն է, այլ այն միջավայրը, որտեղ այն ստորագրվել է:
Խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է, մի
փուլում երբ աշխարհաքաղաքական հակադրությունը հասել է պիկին ու Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները նմանվում են զրոյական արդյունքով խաղի:
Ըստ այդմ, եթե այս փաստաթղթով Հայաստանն առարկայական աջակցություն չի ստանում Վաշինգտոնից, կարող է բախվել կոնկրետ ռիսկերի՝ ռուսական հակազդեցության հետևանքով:
Խնդիրն այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ այս փաստաթուղթն օգտագործելու է ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության իրական դիվերսիֆիկացմանը նպաստելու, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակով:
Այստեղ է, որ տեղի ունեցած դրական իրադարձություն ստվերում տեսանելի են կոնկրետ մտահոգություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
- Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
- Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
- Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
- Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն