2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան իրենց առաջ դրված խնդիրներն ըստ արժանավույն կատարեն»,-հրավիրված ասուլիսին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
Նախարարը բացատրեց, որ ՀՀ ԶՈՒ-ի առաջ դրած խնդիրներն են մարտական պատրաստությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները։
«Ես կարող եմ ասել, որ 2024 թվականը ձեռքբերումների տարի էր»,-հայտարարեց պապիկայնը և թվարկելով դրանք՝ նշեց. «Առաջինը Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգն է, որից էլ բխելու է մեր ապագա անելիքները, բայց այն նաև իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ, բարեփոխումներ, որոնք կատարված են եղել մինչև կերպափոխման հայեցակարգի հրապարակումը»։
Պաշտպանության նախարարը կարևորեց երեք հանգամանք՝ կրթությունը, հայեցակարգից բխող միջոցառումների իրականացումը և ԶՈւ մարտունակության բարձրացումը։
Ներկայացնելով կրթության ոլորտում կատարված բարեփոխումները՝ նախարարը նշեց, որ ավելի շատ զինծառայողներ են սկսել ուսում ստանալ Հունաստանում, ֆրանսիայում և ԱՄՆ-ում,իսկ ատեստացիայի համակարգի ներդրումը բերել է զինծառայողների մի հատվածի աշխատավարձի էական բարձրացման։
Անցնելով ԶՈւ մարտունակության բարձրացմանն ուղղված գործողություններին՝ նախարարը առանձնացրեց ԱԹՍ զորքերը համակարգող ստորաբաժանման ստեղծումը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում թվայնացման աշխատանքները։