ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել մեկ գործընկերոջ վրա՝ լուծում չէ»,-հրավիրված ասուլիսում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նաև անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Մենք պետք է համատեղ ջանքերով, նաև երկխոսությամբ լուծենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հռետորաբանությունը-հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ»,- ասաց Պապիկյանը և շարունակեց.
«Կարծում եմ, որ երկխոսության, մեր առաջարկները քննարկելու մասով և ըստ անհրաժեշտության ավելի հանրային դարձնելու միջոցով հնարավոր է որպեսզի մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու մեր ընկալումները բոլորին հասանելի դարձնել»։
ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե Ալիևի հնչեցրած բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները և լուծումները դրանց մի մասը նրանց փոխանցվել է, կա երկխոսություն և յուրաքանչյուր հարցով հայաստանը պատրաստ է ներկայացնել առաջարկները։
«Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,-հավելեց Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
- 2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան