Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու ընդգծում, որ դա արվում է առանց հանրային, կամ թեկուզ առանց խորհրդարանական քննարկման, այն էլ պառլամենտական մոդելով կառավարման երկրում։
«Տոտալիտար երկրներում անգամ պոլիտբյուրոներ, խորհուրդներ, կամ խունտաներ են լինում, որտեղ փակ, ավելի հաճախ հրապարակային' թեկուզ թատերականացված եղանակով, խորհրդակցելով են նման կարգի որոշումներ ընդունվում։ Անգամ Չինգիզ խանը կուրուլթայ էր հրավիրում խան կարգելու, կամ ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Մաֆիայում անգամ ժողով են հրավիրում։
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի։ Հին մոնղոլները, Ամերիկայի հնդկացիները, մյուս բարբարոս ցեղերն ավելի բարձր աստիճանի պետական մտածողություն ու արժանապատվության զգացում ունեին։ Սա, քաղաքակրթական առումով, հատակ է»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
- Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
- Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին