Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից, ազատություններից հրաժարվե՞լ»,- Արցախի Հեռուստատեսության «Իրականում» հաղորդաշարի տաղավարում ասել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցությունների և դրանք Ստեփանակերտի կողմից վիժեցնելու մասին պարբերաբար հնչող հայտարարությունների մասին։
Նա նշել է, որ ադրբեջանիցների հետ բանակցություններն ընթանում էին։
«2023 թվականին հուլիսին նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ հետևյալ միտքն է արտահայտել՝ «ինձանից շատ ոչ ոք չի բանակցում, ես անընդհատ բանակցում եմ, բայց պահանջը հետևյալն է՝ ադրբեջանիցները պահանջում են լուծարել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, իշխանության մարմինները, ընդունել Ադրբեջանի քաղաքացինություն, որից հետո կխոսեն մյուս հարցերի մասին»։
Ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանը, այն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղարն էր, Իվանյանում հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, նրանք առաջարկել են խոսել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցերի մասին։ Մեր ներկայացուցիչներն ասել են, որ լիազորված չեն նման հարցեր քննարկել»,- որպես փաստեր ներկայացրել է Վ.Բալայանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ստրկության շղթաներ էր առաջարկում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։