Առողջություն 10:18 15/01/2025 Հայաստան

Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր

Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի զեկույցի՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում 5 տարեկանից ցածր երեխաների 8%-ը, 7–9 տարեկան երեխաների ավելի քան 30%-ը և 10–19 տարեկան երեխաների շուրջ 25%-ը ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է, որ սկսած 1990 թվականից՝ 5–19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման տարածվածությունն ամբողջ աշխարհում քառապատկվել է: Այս միտումը նկատվում է ոչ միայն զարգացած երկրներում, այլև զարգացող երկրներում, որտեղ թերսնուցումը շարունակում է մնալ լուրջ խնդիր:

«Գիրությունը սահմանվում է որպես ճարպի ոչ նորմալ կամ ավելորդ կուտակում, որը կարող է վնաս հասցնել առողջությանը: Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որը հաշվարկվում է որպես քաշը կիլոգրամներով բաժանված հասակի քառակուսուն մետրերով, սովորաբար օգտագործվում է ավելորդ քաշի ու ճարպակալման ախտորոշման նպատակով: Մինչև 5 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես քաշի և հասակի հարաբերություն, որը գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտների միջնաթիբը, համապատասխանաբար, երկու և երեք ստանդարտ շեղումներով: 5–19 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես ՄԶԻ-ը ըստ տարիքի, որը  գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտ ցուցանիշի միջնաթիվը,համապատասխանաբար, մեկ և երկու ստանդարտ շեղումներով:

Գիրության պատճառները բարդ են և բազմաթիվ: Բարձր ՄԶԻ-ն հաճախ կապված է այնպիսի գործոնների համադրության հետ, ինչպիսիք են՝ ֆիզիկական ակտիվության պակասը, կալորիաների ավելորդ օգտագործումը և սննդակարգի վատ որակը:

Ներկայումս ազատ շաքարների, հատկապես շաքարով քաղցրացված ըմպելիքների (ՇՔԸ) և քաղցրավենիքի օգտագործումը հանդիսանում է բարձր կալորիականության հիմնական աղբյուր և նպաստում է երեխաների սննդակարգի որակի վատթարացմանը: ՇՔԸ-ն ներառում է խմիչքների լայն շրջանակ՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, հյութեր, համեմված կաթ, էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաև քաղցր թեյ և սուրճ:

Աշխարհի երկրների մեծամասնությունում երեխաների կողմից ազատ շաքարների օգտագործումը գերազանցում է նրանց օրական էներգիայի 10%-ը, ինչը բարձր է ԱՀԿ-ի առաջարկած շեմից: Վերջին 15 տարիների ընթացքում ՇՔԸ-ի օգտագործումն աճել է 21.2%-ով: 6–9 տարեկան երեխաների շուրջ քառորդը շաբաթական երեք և ավելի անգամ շաքարով քաղցրացված ըմպելիքներ է օգտագործում:

Հեղուկի տեսքով ընդունվող էներգիան սովորաբար հանգեցնում է ավելի ցածր հագեցվածության՝ համեմատած պինդ սննդի հետ, ինչի պատճառով սննդի հաջորդ ընդունման ժամանակ էներգիայի փոխհատուցումը չի լինում ամբողջական: Մանկական գիրությունը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի և երիկամային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից է: Այն նաև կապված է հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ տագնապայնության և դեպրեսիայի զարգացման բարձր ռիսկի հետ:

Ճարպակալում ունեցող երեխաները մեծ հավանականությամբ կմնան գիրավուն նաև մեծահասակ տարիքում, ինչը բարձրացնում է ՈՎՀ-ների զարգացման ռիսկը: Գիրության հետ կապված ՈՎՀ-ները հանդիսանում են գլոբալ մահացության հիմնական պատճառներից մեկը: 2019 թվականին ՈՎՀ-ները պատասխանատու էին աշխարհի մահերի մոտ 75%-ի համար: Կանխատեսվում է, որ 2048 թվականին ՈՎՀ-ների պատճառով մահացության մասնաբաժինը կհասնի 86%-ի՝ տարեկան 77 միլիոն մահով:

Համաձայն ԱՀԿ 2019թ․-ի զեկույցի` Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ով:

ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից որևէ մեկով պայմանավորված վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հավանականությունը կազմում է 22%: Տնտեսական վնասի վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ով պայմանավորված ՀՀ տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի) կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է 2018թ-ին հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին:

Մանկական գիրության հետևանքները նպաստում են հիվանդությունների գլոբալ բեռի աճին և ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծում ընտանիքների, առողջապահական համակարգերի և համաշխարհային տնտեսության վրա: ԱՀԿ-ն ընդգծում է շաքարով քաղցրացված ըմպելիքների օգտագործման հետ կապված մանկական ճարպակալման հիմնախնդրի լրջությունը և կոչ է անում համալիր միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ։

ԱՀԿ հիմնական խորհուրդներից են՝
1. ՇՔԸ-ների հասանելիության և տարածվածության սահմանափակում:
ԱՀԿ-ն շաքարով քաղցրացված ըմպելիքների հարկումը համարում է հեռանկարային գործիք՝ սպառումը նվազեցնելու համար: Ներկայումս 59.1% երկրներներում այդ հարկերն արդեն գործում են:
2. Գովազդի սահմանափակում: Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը:

3. Սննդի, սննդամթերքի սպառման և հիվանդությունների դինամիկայի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգերի զարգացման և աջակցության ապահովում:
4. Դպրոցական սննդի պատշաճ կազմակերպում։ ՇՔԸ-ների օգտագործումը դպրոցներում պետք է սահմանափակվի կամ արգելվի:

5. Առողջապահական աշխատակիցների վերապատրաստում:
Պետք է մեծացնել մասնագետների կարողությունները՝ աջակցելու գիրությամբ տառապող երեխաներին:
6. Մոնիտորինգ և գնահատում: Անհրաժեշտ է վերահսկել առողջապահական նախաձեռնությունները և խթանել միջոլորտային համագործակցությունը:

7. Հանրային իրազեկում: Կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունն առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության առավելությունների մասին»,- գրել է Արմեն Մուրադյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:54
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}