Օվերչուկ. Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու ՀՀ կառավարության որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից իր դուրս գալու սկիզբ
Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք (Հայաստան-ՏԱՍՍ) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն: Բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկա իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ ու խոսակցություններ են եղել Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, իրավական առումով նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է նա։
«Հաջորդ քայլերը Հայաստանի կառավարությանն է։ Նրանք կա՛մ հաստատում են, որ նման հարց
Հայաստանի կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում կամ չեն ծրագրում դուրս գալ (ԵԱՏՄ-ից), կա՛մ կգնահատեն, թե որտեղ ավելի լավ կլինի իրենց համար։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը:
«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում։ Մենք տեսել ենք, որ բիզնես գործունեությունը սկսել է կրճատվել մի շարք ոլորտներում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
- ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
- Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
- Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
- Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
- Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
- Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
- Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
- Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
- ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
- Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
- Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
- Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը