Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Բնական է, որ մենք կարձագանքենք ցանկացած գործողության: Մենք չենք վախենում պատերազմից, բայց չենք ձգտում դրան»,-ասել է Փեզեշկիանը՝ ի պատասխան NBC News-ի հարցին, թե Իրանն ինչպես կարձագանքի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր ռազմական հարվածին, որի նպատակն է կասեցնել իրանական միջուկային ծրագիրը։
Նախագահը հույս է հայտնել, որ Իրանի վրա հարձակում չի լինի, քանի որ դա կլինի «ի վնաս բոլոր խաղացողների», և որ իրանը միջուկային ռումբ ստեղծելու նպատակ չունի։
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Թրամփը կարող է հարվածել Իրանին, որպեսզի դադարեցնի նրա միջուկային ծրագիրը
- Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին. Ստեփան Դանիելյան
- Իրանը հայտարարել է երկրում միջուկային ռումբը գերազանցող զենքի առկայության մասին