UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի միջև կայանալիք առաջիկ մենամարտի սպասելիքներով։
«Մի բան կա, որն ինձ փոքր-ինչ անհանգստացնում Արման Ծառուկյանի հետ կապված, դա նրա վերաբերմունքն է։ Վերջին անգամ, երբ նա դուրս էր գալիս մարտի, չզսպեց էմոցիաներն ու հարվածեց երկրպագուներից մեկին։ Սա շատ բան է ասում նրա խառնվածքի և մեծ կռիվների ժամանակ զգացմունքները հաղթահարելու ունակության մասին: Եվ սա կարող է լինել որոշիչ պահը»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Բիսփինգը YouTube-ի իր ալիքում:
Մախաչևն ու Ծառուկյանը կմրցեն UFC թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար UFC 311 մրցաշարում, որը կկայանա հունվարի 18-ին՝ լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում: