Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական զորքերը հետ են քաշվել Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքներից և թշնամու հսկողության տակ են անցել ռազմավարական նշանակության բարձունքները, հրապարակվել է»,-ի պատասխան Պապիկյանի հայտարարության տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալության խմբագիր Սոնա Տռուզյանը։
Նա մանրամասնում է.
«Այդ հուշագիրը ոչ միայն չի հրապարակվել, այլև ՊՆ-ն 2024 թվականի օգոստոսին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, թե գաղտնի փաստաթուղթ է։ Դրա գոյության մասին պաշտոնապես խոսել է արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ «Ազատությանը» տված հարցազրույցում ու փաստել, որ անգամ ինքը դրան ծանոթ չէ։
«Փաստինֆո»-ն գրավոր ևս մեկ հարցում կուղարկի պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել այդ հուշագրի կրկնօրինակը, եթե դա հրապարակային է։
Ներկայացնում եմ նախարարի թե այսօրվա պատասխանի, և թե 2024 թվականին գրավոր հարցման պատասխանի վերաբերյալ նյութի հղումները»։