Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։
Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին